Ալոնսոյին «Բայերում» փոխարինելու երեք թեկնածու կա
Լևերկուզենի «Բայերը» Խաբի Ալոնսոյին փոխարինելու երեք թեկնածու է դիտարկում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Թեկնածուների թվում են Էրիկ Տեն Հագը, Իմանոլ Ալգուասիլը («Ռեալ Սոսիեդադ») և Սեսկ Ֆաբրեգասը («Կոմո»)։
Աղբյուրի համաձայն` Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի «Բայերը» և կստանձնի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգն էլ X-ի իր միկրոբլոգում գրում է, որ Ալոնսոյին փոխարինելու գլխավոր թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Տեն Հագն է։
Նշենք, որ Իմանոլ Ալգուսասիլն էլ ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Ռեալ Սոսիեդադից», իսկ Սեսկ Ֆաբրեգասը դեռ ցանկանում է աշխատել իտալական «Կոմոյում»։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն «Բայերը» մարզում է 2022 թ. հոկտեմբերից։ «Դեղագործները» նրա գլխավորությամբ 137 խաղում 89 հաղթանակ են տարել, գրանցել 30 ոչ-ոքի, կրել 18 պարտություն, դարձել Գերմանիայի չեմպիոն, երկիրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Էրիկ Տեն Հագ, Իմանոլ Ալգուասիլ, Խաբի Ալոնսո, Կոմո, Մանչեսթեր Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, Ռեալ Սոսիեդադ, Սեսկ Ֆաբրեգաս, Ֆլորիան Պլետենբերգ