Ալիսոնը բաց կթողնի Ատլետիկոյի դեմ պատասխան հանդիպումը
Ինչպես տեղեկացնում է The AtleticUK-ի լրագրող Ջեյմս Պիրսը, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումը։
Ըստ աղբյուրի՝ դարպասապահը հերթական մարզումներից մեկի ժամանակ վնասել է ազդրի մկանը և միանշանակ բաց կթողնի այսօր՝ մարտի 7-ին, կայանալիք «Բորնմութի» դեմ խաղը։
Յուրգեն Կլոպը նշել է, որ բրազիլացի դարպասապահը խաղադաշտ կվերադառնա միայն հավաքականների խաղերից հետո, սակայն կա հավանականություն նաև, որ նրա վերադարձը կարող է տեղի ունենալ ավելի շուտ։
«Ատլետիկոյի» պատասխան խաղին նրա մասնակցությունը մեծ հարցականի տակ է։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա եկող շաբաթ՝ մարտի 12-ին՝ Երևանի ժամանակով 23։55։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ հաղթել է 1։0 հաշվով։
# Ալիսոն Բեկեր, Ատլետիկո Մադրիդ, Բորնմութ, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա