Ալեքսանդր Պետրակովն ուղերձ է հղել հայ երկրպագուներին🎥
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ուղերձ է հղում երկրպագուներին.
«Սիրելի հայեր, սիրելի երկրպագուներ, ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպում է անցկացնելու Ռիգայում։ Այդ կապակցությամբ խնդրում եմ աջակցել մեր թիմին։ Մեզ համար ցանկացած հանդիպում նման է եզրափակչի։ Սպասում ենք բոլորիդ։
Ես գիտեմ, որ ամբողջ Եվրոպայից, ինչպես նաև Հայաստանից մեծ թվով երկրպագուներ են պատրաստվում մեկնել Ռիգա։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր երկրպագու։ Աջակցեք մեր հավաքականին հոկտեմբերի 12-ին Ռիգայում։
Առա՜ջ, հայեր»,- նշել է Պետրակովը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Հայաստանի հաբաքականը հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ