Չեֆերին․ «Նրանք չեն խաղա ՉԼ-ում, եթե Սուպերլիգայի մաս լինեն»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է մի շարք ակումբների Սուպերլիգային մասնակցության և դրա հետևանքների մասին․
««Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Միլանը» պետք է որոշեն եվրոպական ֆուտբոլի մաս են կազմում, թե՝ Սուպերլիգայի։
Եթե նրանք Սուպերլիգայի մաս լինեն, ապա չեն խաղա Չեմպիոնների լիգայում, և եթե նրանք պատրաստ են դրան, ապա կարող են հանդես գալ իրենց սեփական լիգայում»,- նշել է Չեֆերինը, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն՝ հղում կատարելով The Associated Press-ին։
Նշենք, որ, ըստ The Associated Press-ի մեջբերման, «Միլանը» դեռևս դուրս չի եկել Սուպերլիգայից, սակայն «ռոսոներիները» պաշտոնապես հայտարարել են մրցաշարից դուրս գալու մասին։
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի հիմնադիր 12 անդամներից 9-ն արդեն լքել են մրցաշարը, որի կազմում միայն մնացել են «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, Բարսելոնա, Միլան, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա