Ալեքսանդր Կովալենկոն չի ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կենտրոնական կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, ամենայն հավանականությամբ, չենք տեսնի Հայաստանի հավաքականում։
Ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը, չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերին, չի ցանկանում փոխել ֆուտբոլային քաղաքականությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` Կովալենկոն չի շտապում և հուսով է` հրավեր ստանալ Ռուսաստանի հավաքականից։
Sportball24-ը հղում կատարալով իր աղբյուրներին` հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը թույլ չի տալիս Կովալենկոյին ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը։
Բացի այդ, Կովալենկոյի գործակալ Պավել Անդրևը հրապարակավ աջակցում է Ռուսաստանի հավաքականին է` այդ կերպ ակնարկելով նաև ֆուտբոլիստի դիրքորոշումը։
Նշենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում դաշտում անցկացրել է միայն 291 րոպե` մասնակցելով 11 հանդիպման։
Հավելենք, որ կիսապաշտպանը Երևանի «Արարատի» լեգենդար նախկին պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կովալենկո, Իվան Կարպով, Հայաստանի-հավաքական, Ռուսաստանի հավաքական