Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է Ալաշկերտ
Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառով, հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Սակայն, հուլիսի 31-ին «Ալաշերտի» մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Գրգորյանի կնոջ վիճակը բարելավվել է, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել ակումբը։
Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտի» ղեկը ստանձնել է 2021 թ. մայիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, Գրիգորյանը երևանյան ակումբից հեռացել էր` կանանց ֆուտբոլ վերադառնալու նպատակով։ Խոսակցություններ կային, որ նա առաջարկ է ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, ԱԼեքսանդր Գրիգորյան