Ալեքսանդրա Գրիգորյանը ռեկորդով դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥
Ալեքսանդրա Գրիգորյանը ռեկորդով դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥
29/10/2025 - 21:14

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ) դարձավ ոսկե մեդալակիր։

20-ամյա ծանրորդը հանդես եկավ երիտասարդների պայքարում ու երկամարտի 214կգ (91+123) արդյունքով դարձավ հաղթող։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։

Հայ մարզուհին հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ սահմանեց։

Ալեքսանդրա Գրիգորյանը մեծահասակների պայքարում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025