Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի փոխչեմպիոն 📸

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի փոխչեմպիոն 📸

14/04/2025 - 19:13

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձավ փոխչեմպիոն։

20-ամյա մարզուհին ցույց տվեց երկամարտի 202 կգ (85+117) արդյունք և արժանացավ արծաթե մեդալի։ Նա հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 193 կգ (90+103) արդյունքով գրավեց 6-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023