Ալեսանդրո Նեստան գլխավորել է Ա սերիան ներկայացնող ակումբը
«Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան նշանակվել է Ա սերիան ներկայացնող «Մոնցայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» ձևաչափով։ Այն կգործի մինչև 2025 թ. հունիսի 30-ը և մեխանիկորեն կերկարաձգվի մարզական որոշակի հաջողությունների դեպքում։
48-ամյա Նեստան «Մոնցայում» փոխարինել է Ռաֆայելե Պալադինոյին։ Վերջինս գլխավորել է «Ֆիորենտինան»։
Նեստան 2023/24 մրցաշրջանում մարզել է Բ սերիան ներկայացնող «Ռեջինան», որը 47 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը։
Նախկին ֆուտբոլիստը նախկինում գլխավորել է նաև իտալական «Ֆրոզինոնեն», «Պերուջան» և ամերիկյան «Մայամին»։
Նեստան առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայով, որի ընթացքում հանդես է եկել «Լացիոյում», «Միլանում», Կանադան ներկայացնող «Մոնրեալում» և հնդկական «Չենայինում»։ Պաշտպանն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսանդրո Նեստա, Մոնցա, տրանսֆերներ