Պաշտոնական․ Ալեխանդրո Գոմեսը՝ Սևիլիայի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Ալեխանդրո Գոմեսը՝ Սևիլիայի ֆուտբոլիստ

27/01/2021 - 01:10

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը «Ատալանտայից» գնել է Ալեխանդրո Գոմեսի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ անդալուսական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 5․5 մլն եվրո, որին հետագայում ևս 3 մլն եվրո կավելանա բոնուսների տեսքով։

Գոմեսը նոր ակումբի կազմում ընտրել է «27» համարի մարզաշապիկը։

Արգենտինացի ֆուտբոլիստը «Ատալանտայում» հանդես էր գալիս 2014 թվականից, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 252 հանդիպում՝ դառնալով 59 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023