Ալեգրի. Կմնամ Յուվենտուսում ևս մեկ տարի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչից թիմի դուրս մնալուց հետո հայտարարել է, որ կշարունակի իր աշխատանքը թուրինյան ակումբում:
«Երկու օր առաջ ես խոսել եմ ակումբի նախագահի հետ: Կմնամ «Յուվեում» ևս մեկ տարի:
Արդեն հիմա պլանավորում ենք մեր հաջորդ մրցաշրջանը:»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: