Ալեգրին պատրաստ է վերադառնալ աշխատանքի
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, հնարավոր է, գալիք ամռանը կրկին աշխատանք ունենա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մարզիչը մեկ տարվա հանգստից հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի։
Նշվում է, որ Ալեգրին դեռևս հստակ որևէ առաջարկ չունի։ Մարզիչն ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ նախապատվությունը տալիս իտալական ակումբներից որևէ մեկը մարզելու գաղափարին, սակայն պատրաստ է դիտարկել նաև այլ տարբերակներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրիին ցանկանում են հրավիրել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
# Մանչեսթեր-Յունայթեդ, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, ՊՍԺ