Ալեգրիի Յուվեն վերադարձել է. «բյանկոներիները» կրկին հաղթեցին նվազագույն հաշվով🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Յուվենտուսը» H խմբի շրջանակում «Գազպրոմ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Զենիթի» դեմ։
Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում թուրինյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակը 86-րդ րոպեին խփեց Դեյան Կուլուսևսկին` գլխի դիպուկ հարվածով եզրափակելով Մատիա Դե Շիլյոյի կատարած փոխանցումը։
Հատկանշական է, որ «ծեր սինյորան» իր վերջին 4 պաշտոնական խաղերում հաղթել է միևնույն` 1:0 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
H խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Յուվենտուս» – 9 միավոր
- «Չելսի» – 6 միավոր
- «Զենիթ» – 3 միավոր
- «Մալմյո» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյան Կուլուսևսկի, Զենիթ, Մասիմիլիանո-Ալեգրի, Մատիա դե Շիլյո, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա