Ալբին Էկդալ․ «Շատ խաղացողներ ցանկանում են խոստովանել, որ նրանք համասեռամոլ են, սակայն վախենում են կարծիքներից»

Ալբին Էկդալ․ «Շատ խաղացողներ ցանկանում են խոստովանել, որ նրանք համասեռամոլ են, սակայն վախենում են կարծիքներից»

06/02/2020 - 00:39

«Սամպդորիայի» և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Ալբին Էկդալը խոսել է ֆուտբոլային աշխարհի համասեռամոլների մասին․

«Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ հասկանում եմ, որ հոմոֆոբիայի հարցում եվրոպացիների մոտ անհրաժեշտ է տեղեկացվածության բարելավում։ Միայն ութ ֆուտբոլիստ է խոստովանել, որ ունի ոչ սովորական սեռական կողմնորոշում, իսկ շատերը ցանկանում են բացահայտել իրենց, սակայն իրենց ազատ չեն զգում, քանի որ վախենում են բացասական կարծիքներից։

Այդ մարդիկ ստիպված են միշտ թաքցնել իրենց կողմնորոշումները և ապրել վախով։ Մենք պետք է այդ ամենի շուրջ դրական փոփոխություններ կատարենք։ Իդեալական աշխարհում ոչ ոք իրեն չպետք է վատ զգա, որ նա համասեռամոլ է՝ անկախ այն բանից ֆուտբոլիստ է, թե այլ ոլորտի մարդ»,- նշել է շվեդ խաղացողը։

Ինչպես տեղեկացնում է Calcio e Finanza-ն, շվեդ խաղացողը մասնակցել է Եվրախորհրդարանի կազմակերպած «Սպորտն ընդդեմ հոմոֆոբիայի․ խաղ, որը կարելի է հաղթել

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023