Ալբերտո Մորենոն բուժզննություն է անցնում Վիլյառեալում
«Լիվերպուլի» նախքին պաշտպան Ալբերտո Մորենոն կդառնա «Վիլյառեալի» խաղացող:
ESPN-ը հայտնում է, որ մոտակա ժամերին ֆուտբոլիստը բուժզննություն կանցնի իսպանական ակումբում: 27-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է 5 տարով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Զենիթը»: