Ալբանիայի հավաքականի հարձակվողին որակազրկել են սերբերի ու մակեդոնացիների հասցեին հնչեցրած վիրավորական վանկարկումների համար
Ալբանիայի հավաքականի հարձակվող Միրլինդ Դակուին ՈՒԵՖԱ-ն որակազրկել է երկու խաղով, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստի որակազրկման պատճառ է դարձել այն, որ նա Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Խորվաթիայի դեմ խաղից (2:2) հետո վիրավորական վանկարումներ է հնչեցրել սերբերի ու մակեդոնացիների հասցեին։ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել նրա նկատմամբ։
Այսպիսով, Դակուն բաց կթողնի ընթացիկ Եվրոպայի առաջնության երրորդ տուրի Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպումը և հավանական 1/8 եզրափակիչը, եթե Ալբանիան դուրս գա մրցաշարի այդ փուլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Միրլինդ Դակու