Ալբայի դուբլն ու Մեսիի ասիստների հեթ-տրիկը. «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլանդ Ռևոլուշնին»։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Ժորդի Ալբան ու Տադեո Ալենդեն։ Հյուրերի միակ գոլը խփեց Դոր Տուրգեմանը։
«Ինտեր Մայամիից» ասիստների հեթ-տրիկ գրանցեց Լիոնել Մեսին։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը կանոնավոր ընթացիկ առաջնությունում 26 խաղում խփել է 24 գոլ, կատարել 18 արդյունավետ փոխանցում։
«Ինտեր Մայամին» 59 միավորով արևելյան գոտում երրորդ տեղում է։ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբն այլևս չի կարող դառնալ Կոնֆերենցիայի չեմպիոն։ Չեմպիոնական տիտղոսն արդեն ապահովել է «Ֆիլադելֆիա Յունիոնը»։
«Նյու Ինգլանդ Ռևոլուշնը» 35 միավորով 11-րդն է նույն գոտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am