Ալաշկերտի դարպասապահի որակազրկումը կրճատվել է
«Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կոպիտ խախտման համար որակազրկվել էր 5 խաղով: Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանի» հետ խաղում նա հեռացվել էր խաղադաշտից:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ դարպասապահի որակազրկումը 5 խաղից կրճատվել է մինչև 2 խաղ:
Հայտարարությունում գրված է.
ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ 2019 թ. մարտի 14-ին կայացած նիստի որոշմամբ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16 հոդվածի 7-րդ կետի համաձայն, որակազրկվել էր 5 խաղով: Հաշվի առնելով, որ 16 հոդվածի 7-րդ կետը վերաձևակերպվել էր ՀՖՖ Արտակարգ կոմիտեի կողմից, ինչպես նաև «Ալաշկերտ» ակումբի միջնորդությունը, ՀՖՖ-ն որոշում է կայացրել կրճատելու Օգնյեն Չանչարևիչի 5-խաղյա որակազրկումը մինչև 2 խաղ:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
# Ալաշկերտ, Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն, ՀՖՖ