Ալաշկերտը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց. Լոռին միանում է պայքարին ?
Հայաստանի Բաձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Լոռիին»: Գործող չեմպիոնը պարտություն կրեց՝ 0:1:
Հանդիպման միակ գոլը խփվել է առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. աչքի է ընկել Սանդի Ումարուն:
Այս պարտությունից հետո Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը 40 միավորով մնում է 4-րդ հորիզոնականում: Արթուր Պետրոսյանի գլխավորած վանաձորյան թիմը 38 միավորով 5-րդ հորիզոնականում է:
# Ալաշկերտ, Բարձրագույն-խումբ, Լոռի, Հայաստանի-առաջնություն