Ալաշկերտը հաղթանակով է ավարտել Անթալիայում առաջին հավաքը
«Ալաշկերտը» հաղթանակով ավարտեց Անթալիայում ընթացող առաջին արտասահմանյան հավաքը:
Երրորդ ստուգողական խաղում հայկական թիմի մրցակիցն էր Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 6-7 հորիզոնականները բաժանող «Մարիուպոլը»: Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Ալաշկերտցիների կազմում ստանդարտների խաղարկման արդյունքում առաջին խաղակեսում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գլաուսիոն և սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, «Ալաշկերտը» 3 ստուգողական հանդիպում անցկացրեց առաջին արտասահմանյան հավաքի ընթացքում.
«Ալաշկերտ» – «Մետալուրգ» (Ուզբեկստան)՝ 3:0
«Ալաշկերտ» – «Ակտոբե» (Ղազախստան)` 1:1
«Ալաշկերտ» – «Մարիուպոլ» (Ուկրաինա)` 2:0
Վաղը Հայաստանի գործող չեմպիոնը կվերադառնա Երևան, իսկ փետրվարի 11-25-ը ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում: Մրցակիցների մասին ակումբը կտեղեկացնի առաջիկայում: