Ալաշկերտը կրկին քանդվեց. մեր թիմը պարտվեց ՀԻԿ-ին🎥
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանկ անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. 9-րդ րոպեին Ռիկու Ռիսկին, օգտվելով «Ալաշկերտի» պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից, առաջ մղեց ՀԻԿ-ին։
Բաց թողած գոլից հետո մեր թիմը տիրեց նախաձեռնությանը և արդեն 24-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկավ Ժոզե Էմբալոն։
Նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չտեսանք, սակայն 36-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը։
Ստանալով քանակական առավելություն` երկրորդ կեսում հյուրերը ոչ մի հնարավորություն չտեցին «Ալաշկերտին» շատ արագ երկու գոլ ուղարկեցին Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։
Նախ 57-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլիպ Վալենչիչը, ապա 63-րդ րոպեին` Ռոպե Ռիսուն, իսկ հաշիվը դարձավ արդեն 3:1։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտում որևէ պայքար չէր ընթանում. կողմերը հանդիպումը մոտեցնում էին տրամաբանական ավարտին, սակայն խաղավարտին մոտ երկու թիմերը փոխանակվեցին խփած մեկական գոլով. 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Գլիշիչը, իսկ 90+4-րդ րոպեին Էնթոնի Օլուսանիան։
Այսպիսով, «Ալաշկերտը» 2:4 հաշվով պարտվեց ՀԻԿ-ին։
Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
ԼԱՍԿ 1:1 «Մաքքաբի Թել Ավիվ»
Երկրորդ տուրից հետո A խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- «Մաքքաբի Թել Ավիվ» – 4 միավոր
- ԼԱՍԿ – 4 միավոր
- ՀԻԿ – 3 միավոր
- «Ալաշկերտ» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Ալաշկերտ-ՀիԿ, Ժոզե Էմբալո, Կոնֆերենցիաների լիգա, ՀԻԿ