Աթլետիկոն ներկայացրել է Ֆելիքսին
Կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսը պաշտոնապես դարձավ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ:
Մադրիդցիները ներկայացրել են թիմի նորեկին:
Ֆելիքսը «Բենֆիկայից» «Աթլետիկո» էր տեղափոխվել 126 միլիոն եվրոյի դիմաց: Պայմանագիրը նախատեսված է 7 տարով:
Տրանսֆերի վճարը կլինի մաս-մաս: Մադրիդյան ակումբը սկզբից կվճարի 30 միլիոն եվրո, այնուհետև ևս 96 մլն եվրո:
Ակումբային մակարդակում անցկացրած 87 հանդիպումներում Ֆելիքսը խփել է 34 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում:
# Աթլետիկո, Ժոաու-Ֆելիքս