Աթլետիկոն կփորձի ձեռք բերել Էրիկսենին, եթե չստացվի Խամեսի տրանսֆերը
«Աթլետիկոն» դիտարկում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին ձեռք բերելու տարբերակը:
Ինչպես հայտնում է Marca-ն, չնայած մադրիդցիների հետաքրքրությանը «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հանդեպ և կոլումբիացի ֆուտբոլիստի «Աթլետիկո» տեղափոխվելու ցանկությանը՝ տրանսֆերը կարող է չկայանալ:
Խամեսի տրանսֆերը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե նրա ներկայիս ակումբը նվազեցնի ֆուտբոլիստի համար պահանջված 50 մլն եվրո գումարը:
Այդ պատճառով «Աթլետիկոն» դիտարկում է դանիացի կիապաշտպանին ձեռք բերելու տարբերակը: Վերջինս դեռ չի երկարացրել «Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրը: