Ազգերի լիգա. Ֆրանսիան վստահ խաղով հաղթեց Բելգիային 🎥

Ազգերի լիգա. Ֆրանսիան վստահ խաղով հաղթեց Բելգիային 🎥

10/09/2024 - 01:02

Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ խմբի երկրորդ խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը Լիոնում մրցեց Բելգիայի թիմի դեմ։

«Եռագույնները» անչափ վստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:0 հաշվով։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից աչքի ընկան Ռանդալ Կոլո Մուանին և Ուսման Դեմբելեն։

Ֆրանսիան առաջին հաղթանակն է տարել Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունում և 3 միավորով երկրորդ տեղում է։ Բելգիան նույնպես ունի 3 միավոր ու երրորդն է։ Խմբի մյուս խաղում Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Իսրայելին և 6 միավորով երկրորդ խմբի առաջատարն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023