Ազգերի լիգա. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը
Ֆրանսիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի` Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ հատվածի համար նախատեսված հայտացուցակը։
«Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Լյուկա Շևալյե («Լիլ»), Բրիս Սամբա («Ռեն»)
Պաշտպաններ – Տեո Էրնանդես («Միլան», Իտալիա) Լյուկա Էրնանդես («ՊՍԺ»), Պիեռ Կալուլու («Միլան») Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա), Կլեման Լանգլե, Լյուկա Դին (երկուսն էլ` «Ասթոն Վիլա», Անգլիա), Բենժամեն Պավար («Ինտեր», Իտալիա), Լոիկ Բադե («Սևիլիա», Իսպանիա), Մալո Գուստո («Չելսի», Անգլիա)։
Կիսապաշտպաններ – Մատեո Գենդուզի, Ադրիեն Ռաբիո (երկուսն էլ` «Մարսել»), Մանու Կոնե («Ռոմա», Ֆրանսիա), Օրելյեն Չուամենի («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ուորեն Զաեր-Էմերի («ՊՍԺ»)։
Հարձակվողներ – Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Մարկուս Թյուրամ («Ինտեր»), Ռանդալ Կոլո Մուանի («Յուվենտուս», Իտալիա), Ուսման Դեմբելե, Բրեդլի Բարկոլա, Դեզիրե Դուե (բոլորը` ՊՍԺ), Ռայան Չերկի («Լիոն»), Մայքլ Օլիսե («Բավարիա», Գերմանիա)։
Նշենք, որ Պիեռ Կալուլուն և Ռայան Շերկին առաջին անգամ են հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։
Ֆրանսիացիների հայտացուցակից տարբեր պատճառներով դուրս են մնացել Վիլիամ Սալիբան («Արսենալ»), Ժյուլ Կունդեն («Բարսելոնա») և Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ»)։
«Եռագույններն» Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում հունիսի 5-ին կմրցեն Իսպանիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Դիդիե Դեշամ, Լուկա Կիլիան, Ֆրանսիայի հավաքական