Ազգերի լիգա. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը 📸

Ազգերի լիգա. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը 📸

14/03/2025 - 17:45

Ֆրանսիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Խորվաթիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումների հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։

«Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Լյուկա Շևալյե («Լիլ»), Բրիս Սամբա («Լանս»)։

Պաշտպաններ – Ժոնաթան Կլոս («Նիս»), Լյուկա Դին («Ասթոն Վիլա», Անգլիա), Թեո Էրնանդես («Միլան»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա), Ժյուլ Կունդե («Բարսելոնա», Իսպանիա), Բենժամեն Պավար («Ինտեր», Իտալիա), Վիլիամ Սալիբա («Արսենալ», Անգլիա), Դայո Ուպամեկանո («Բավարիա», Գերմանիա)։

Կիսապաշտպաններ – Էդուարդո Կամավինգա, Օրելյեն Չուամենի (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մատեո Գենդուզի («Լացիո», Իտալիա), Մանու Կոնե («Ռոմա», Իտալիա), Ադրիեն Ռաբիո («Մարսել»), Ուորեն Զայիր-Էմերի (ՊՍԺ)։

Հարձակվողներ – Բրեդլի Բարկոլյա, Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (բոլորը` ՊՍԺ), Ռանդալ Կոլո-Մուանի («Յուվենտուս», Իտալիա), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Մայքլ Օլիսե («Բավարիա», Գերմանիա), Մարկուս Թյուրամ («Ինտեր»)։

Նշենք, որ տևական դադարից հետո հավաքական է հրավիրվել Կիլիան Մբապեն։ «Ռեալի» աստղային հարձակվողը բաց էր թողել «եռագույնների» նախորդ չորս հանդիպումները։

Խորվաթիա – Ֆրանսիա դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին Սպլիտում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Փարիզում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023