Ազգերի լիգա. Վրաստանը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Չեխիային 🎥

Ազգերի լիգա. Վրաստանը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Չեխիային 🎥

08/09/2024 - 12:30

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում մրցել է Չեխիայի թիմի դեմ։

Վրացիները պարզապես փայլել են և մրցակցին հաղթել 4:1 հաշվով։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Խվիչա Կվարացխելիան, Գեորգի Չակվետաձեն, Գիորգի Կոչորաշվիլին և Ժորժ Միկաուտաձեն։

Չեխերից հեղինակության գոլը խփել է Լուկաշ Կալվախը։

Առաջին խմբի մյուս խաղում Ալբանիայի հավաքականը 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Ուկրաինայի թիմի նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023