Ազգերի լիգա. Վրաստանը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային` նվաճելով B դիվիզիոնի ուղեգիր🎥
Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրում Վրաստանի հավաքականը Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշնենք, որ տանտերերն ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերը և հաղթեցին 2:0 հաշվով։
Վիլի Սանյոլի թիմի կազմից աչքի ընկավ Խվիչա Կվարացխելիան, իսկ հյուրերի հարձակվող Բոյան Միյովսկին գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որհ հանդիպման հերոս դարձավ Վրաստանի դարպասապահ Գիորգի Մամարդաշվինին, ով կատարեց 6 սեյվ։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո Վրաստանի հավաքականն այս խմբում վաստակեց 13 միավոր և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։
Հյուսիսային Մակեդոնիան, 7 միավորով, 2-րդն է։
C դիվիզիոնի 4-րդ խմբում ընդգրկված են նաև Բուլղարիայի և Ջիբրալթարի հավաքականները, որոնց ակտիվում կա համապատասխանաբար 3 և 1 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Գիորգի Մամարդաշվի, Խվիչա Կվարացխելիա, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Վիլի Սանյոլ, Վրաստանի հավաքական