Ազգերի լիգա. Պորտուգալիան 5 գոլ խփեց Դանիային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Պորտուգալիայի հավաքականը սեփական դաշտում մրցել է Դանիայի թիմի դեմ։
հիշեցնենք, որ դիմակայության պատասխան խաղում դանիացիները հաղթել էին 1:0 հաշվով։
Պատասխան խաղում պորտուգալացիները կարողացան լրացուցիչ ժամանակում հաղթել 5:2 հաշվով ու շարունակել պայքարը։ Հանդիպման հիմնական ժամանակում տանտերերը հաղթեցին 3:2։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Ֆրանսիշկու Տրինկաուն, մեկական գոլ էլ են խփել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն ու Գոնսալու Ռամուշը, իսկ Յոաքիմ Անդերսենը գրավեց սեփական դարպասը։
«Վիկինգներից» աչքի են ընկել Ռասմուս Քրիստենսենն ու Քրիստիան Էրիկսենը։
Այսպիսով, պորտուգալացիները հաղթել են ընդըանուր դիմակայությունում 5:3 հաշվով և դուրս եկել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն Գերմանիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից