Ազգերի լիգա. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքում հրապարակել է Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ հատվածի հանդիպումբերի համար նախատեսված հայտացուցակը։
«Սելեսաոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Սիլվա («Սպորտինգ Լիսաբոն»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա)։
Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն»), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Ֆրանսիս), Նունու Տավարեշ («Լացիո», Իտալիա), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ Լիսաբոն»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Ռենատու Վեյգա («Յուվենտուս», Իտալիա)։
Կիսապաշտպաններ – Ժոաու Պալինիա («Բավարիա», Գերմանիա), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Ժոաու Նևեշ, Վիտինիա (երկուսն էլ` ՊՍԺ), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ Լիսաբոն»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ժոաու Ֆելիքս («Միլան», Իտալիա)։
Հարձակվողներ – Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ Լիսաբոն»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս»), Պեդրու Նետու («Չելսի», Անգլիա), Ռոդրիգու Մորա («Պորտու»), Ռաֆայել Լեաու («Միլան»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ», Անգլիա), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա)։
Պորտուգալիայի հավաքականը հունիսի 4-ին Ազգերի լիգայի խաղարկության կիսաերզափակիչում կմրցի Գերմանիայի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական