Ազգերի լիգա. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը
Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ռուի Սիլվա («Սպորտինգ Լիսաբոն»)։
Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Ֆրանսիա), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոոն»), Նունու Տավարեշ («Լացիո», Իտալիա), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ Լիսաբոն»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Ռենատու Վեյգա («Յուվենտուս», Իտալիա)։
Կիսապաշտպաններ – Ժոաու Պալինիա («Բավարիա», Գերմանիա), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Ժոաու Նևեշ, Վիտինիա (երկուսն էլ` ՊՍԺ), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ժոաու Ֆելիքս («Միլան», Իտալիա), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ Լիսաբոն»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս»)։
Հարձակվողներ – Պեդրու Նետու («Չելսի», Անգլիա), Ժեովանի Կենդա («Սպորտինգ Լիսաբոն»), Ռաֆայել Լեաու («Միլան»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ», Անգլիա), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա)։
Նշենք, որ Դանիա – Պորտուգալիա դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Կոպենհագենում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Լիսաբոնում։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը կընդգրկվի աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակահորման փուլի F խմբում, որտեղ նաև Հայաստանի ազգային հավաքականն է։ Խմբում են նաև Հունգարիան ու Իռլանդիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Բերնարդու Սիլվա, Բրունու Ֆերնանդեշ, Գոնսալու Ռամուշ, Դանիայի հավաքական, Ժեովանի Կենդա, Ժոաու Նևեշ, Ժոաու-Ֆելիքս, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Ռաֆայել Լեաու, Ռոբերտո Մարտինես, Ռուբեն Դիաշ, Ռուբեն Նևեշ, Վիտինիա, Ֆրանսիշկու Կոնսեյսաու, Ֆրանսիսկո Տրինկաո