Ազգերի լիգա. Ուելսը խաղավերջում ոչ-ոքի կորզեց Բելգիայի դեմ խաղում🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Ուելսի հավաքականը` սեփական հարկի տակ, մրցեց Բելգիայի դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո 51-րդ րոպեին Յուրի Տիլեմանսն առաջ մղեց «կարմիր սատանաներին», սակայն 87-րդ րոպեին Բրենան Ջոնսոնը խփեց «վիշապների» պատասխան գնդակն ու ոչ-ոքի կորզեց Ուելսի հավաքականի համար։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Նշենք, որ A դիվիզիոնի 4-րդ խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Հոլանդիա 2:2 Լեհաստան
Խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- Հոլանդիա – 7 միավոր
- Բելգիա – 4 միավոր
- Լեհաստան – 4 միավոր
- Ուելս – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բելգիայի հավաքական, Բրենան Ջոնսոն, Յուրի Տիլեմանս, Ուելսի հավաքական