Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի նախանական զամբյուղը վիճակահանության ժամանակ
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի նախանական զամբյուղը վիճակահանության ժամանակ
17/10/2025 - 12:39

Հաստատվել են Ազգերի լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի վիճակահանության նախնական զամբյուղները, գրում է Wikipedia-ն։

Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա C դիվիզիոնում ու վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում։

C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղները.

Առաջին զամբյուղ – Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան։

Երկրորդ զամբյուղ – Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան։

Երրորդ զամբյուղ – Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա։

Չորրորդ զամբյուղ – Լատվիա/Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ/Մալթա, Մոլդովա, Սան Մարինո։

Զամբյուղների վերջնական տեսքը պարզ կդառնա 2024/25 մրցաշրջանի C/D դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի հանդիպումներից հետո, որոնք կկայանան 2026թ. մարտին։

Հայաստանի հավաքականը առաջին, երկրորդ ու չորրորդ զամբյուղներից կստանա մեկական մրցակից։

Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերի 23-ին և կավարտվի նոյեմբերի 16-ին։ Վիճակահանության օրը դեռ որոշված չէ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025