Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները 2024/25 խաղարկությունում
Այսօր` փետրվարի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը հանդես է գալու մրցաշարի C դիվիզիոնում և ընդգրկված է վիճակահանության առաջին զամբյուղում։
C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ – Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ
Երկրորդ զամբյուղ – Ադրբեջան, Կոսվո, Ֆարերյան Կղզիներ, Բուլղարիա
Երրորդ զամբյուղ – Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս
Չորրորդ զամբյուղ – Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա
Նշենք, որ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության, Հայաստանի և Ադրբեջանի հաբաքականները չեն կարող հայտնվել միևնույն ենթախմբում։
Ավելացնենք, որ Ազգերի լիգայի նոր խաղարկության հանդիպումները կայանալու են 2024 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Հայաստանի ազգային հավաքական, Հայաստանի-հավաքական