Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները 2024/25 խաղարկությունում
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության վիճակահանությունը կկայանա 2024 թ. փետրվարի 8-ին Փարիզում։
Հայաստանի հավաքականը հանդես է գալու մրցաշարի C դիվիզիոնում և ընդգրկված է լինելու վիճակահանության առաջին զամբյուղում։
C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ – Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ
Երկրորդ զամբյուղ – Ադրբեջան, Կոսվո, Ֆարերյան Կղզիներ, Բուլղարիա
Երրորդ զամբյուղ – Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս
Չորրորդ զամբյուղ – Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա
Նշենք, որ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության, Հայաստանի և Ադրբեջանի հաբաքականները չեն կարող հայտնվել միևնույն ենթախմբում։
Ավելացնենք, որ Ազգերի լիգայի նոր խաղարկության հանդիպումները կայանալու են 2024 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ