Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը դրամատիկ պայքարում պարտվեց Ղազախստանին 🎥

Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը դրամատիկ պայքարում պարտվեց Ղազախստանին 🎥

08/04/2025 - 19:41

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երրորդ խմբի չորրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականն Աստանայում հյուրընկալվելիս մրցեց Ղազախստանի դեմ։

Համառ ու գոլառատ պայքարում Հայաստանի թիմը պարտվեց 2:3 հաշվով։

Արտակ Ադամյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց գերմանական «Համբուրգի» ֆուտբոլիստ Նարինե Դավթյանը, որն առաջին գոլը խփեց տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։

Ղազախներից էլ դուբլ է գրանցել Ամինա Բիբոսինովան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ալգերիմ Այթիմովան։

Կանանց Հայաստանի հավաքականը մնաց 6 միավորով և երրորդ խմբում 3-րդ տողում է։ Ղազախստանը 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023