Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Ղազախստանին 🎥
Ազգերի լիգայի 2025/26 խաղարկության C դիվիզիոնի երրորդ խմբի երկրորդ տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականն Արմավիրում մրցեց Ղազախստանի թիմի դեմ։
Արտակ Ադամյանի գլխավորած թիմը Սվետլանա Կարագյոզյանի և Օքսաննա Պիզլովայի գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։
Հայաստանի հավաքականը միավորների քանակը հասցրեց 6-ի և գլխավորում է երրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Մրցաշարի առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները 6:1 հաշվով ջախջախել էին Լիխտենշտայնի հավաքականին։
Խմբում ընդգրկված Լյուքսեմբուրգի հավաքականը 1 միավորով երկրորդն է, Ղազխաստանը նույնքան միավարով` երրորդը, իսկ Լիխտենշտայնը միավոր չունի և վերջինն է` 4-րդը։
Կանանց Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 4-ին և կընդունի Լյուքսեմբուրգի թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից