Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը ջախջախեց Լիխտենշտայնին 🎥

Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը ջախջախեց Լիխտենշտայնին 🎥

21/02/2025 - 16:22

Ազգերի լիգայի 2025/26 խաղարկության C դիվիզիոնի երրորդ խմբի առաջին տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականն Արմավիրում մրցեց Լիխտենշտայնի թիմի դեմ։

Հայ ֆուտբոլիստուհիները շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 6:1 հաշվով։

Արտակ Ադամյանի գլխավորած թիմից հեթ-տրիկ ձևակերպեց Լարա Կազանջյանը, մեկական գոլ էլ խփեցին ավագ Մարալ Արթինը, Օլգա Պիզլովան և Աննա Դալլաքյանը։ Հյուրերից աչքի ընկավ Կատարինա Ռիշը։

Նշենք, որ կանանց Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ աշենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախորդ ռեկորդային հանդիպումը կայացել էր 2021 թ. ապրիլի 8-ին, երբ Հայաստանի թիմն ընկերական խաղում 2:0 հաշվով պարտության էր մատնել Լիբանին։

Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր և գլխավորեց C դիվիզիոնի երրորդ խումբը։ Խմբում ընդգրկված են նաև Ղազախստանի ու Լյուքսեմբուրգի հավաքականները։

Կանանց Հայաստանի հավաքականը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին և կընդունի Ղազախստանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023