Ազգերի լիգա. Իտալիան ֆանտաստիկ comeback արեց Գերմանիայի դեմ խաղում 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց Իտալիայի թիմի դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «բունդեսմանշաֆթը» հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղում էլ գերմանացիներն առաջին խաղակեսից հետո հաղթում էին 3:0 հաշվով, սակայն «սկուադրա աձուրին» կարողացավ ֆանտաստիկ comeback անել` կորզելով ոչ-ոքի։
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից մեկակական գոլ խփեցին Յոզուա Կիմիխը, Ջամալ Մուսիալան ու Թիմ Կլայնդինսթը, իտալացիներից դուբլ ձևակերպեց Մոյզե Քենը, իսկ երրորդ պատասխան գնդակը 90+5-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ջակոմո Ռասպադորին։
Չնայած comeback-ին` Իտալիայի հավաքականը լքեց պայքարը։ Գերմանիայի թիմն Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի Պորտուգալիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից