Ազգերի լիգա. Իտալիան հաղթեց Հունգարիային` դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի վերջին` 6-րդ տուրում Իտալիայի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Հունգարիայի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «սկուադրա աձուրիին» հաջողվեց ավելի լավ իրացնել իր գոլային պահերը և հաղթել 2:0 հաշվով։
Ռոբերտո Մանչինիի թիմին հաղթանակ պարգևեցին Ջակոմո Ռասպադորիի և Ֆեդերիկո Դիմարկոյի խփած գոլերը։
Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ով որոշ դրվագներում հրաշնքեր գործեց` կատարելով 6 սեյվ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Վերջ տուրից հետո A դիվիզիոնի 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Իտալիա – 11 միավոր
- Հունգարիա – 10 միավոր
- Գերմանիա – 7 միավոր
- Անգլիա – 3 միավոր
Նշենք, որ Իտալիայի հավաքականը պայքարն կշարունակի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ում, իսկ Անգլիան դուրս մնաց A դիվիզիոնից ու մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, իտալիայի հավաքական, Հունգարիայի հավաքական, Ջակոմո Ռասպադորի, Ջանլուիջի Դոնարումա, Ռոբերտո Մանչինի, Ֆեդերիկո Դիմարկո