Ազգերի լիգա. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
Իսպանիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին
Դարպասապահներ – Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»), Դավիդ Սանչես («Չելսի», Անգլիա)։
Պաշտպաններ – Օսկար Մինգեսա («Սելտա»), Դանի Վիվիան («Ատլետիկ Բիլբաո»), Այմերիկ Լապորտ («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Պաու Տոռես («Ասթոն Վիլա», Անգլիա), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Մարկ Կուկուրելիա («Չելսի»), Ալեքս Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Պեդրո Պոռո («Տոտենհեմ», Անգլիա)
Կիսապաշատպաններ – Մարտին Սուբիմենդի («Ռեալ Սոսիեդադ»), Միկել Մերինո («Արսենալ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա), Պեդրի («Բարսելոնա»), Ալեիշ Գարսիա («Բայեր»), Ալեքս Բաենա («Վիլյառեալ»)։
Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Միլան», Իտալիա), Լամին Յամալ («Բարսելոնա»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Յերեմի Պինո («Վիլյառեալ»), Խոսելու («Ալ Գարաֆա», Կատար), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Բրայան Սարագոսա («Օսասունա»)։
Նշենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնի նախնական հայտացուցակում ընդգրկվել էին նաև Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն ու «Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը, որոնք, սակայն, վնասվածք են ստացել ու չեն իմանալու հավաքականին։
Հավելենք, որ Իսպանիայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է A դիվիզիոնի չորրորդ խմբում։ «Ֆուրիա ռոխան» հոկտեմբերի 12-ին Մուրսիայում ընդունելու է Դանիային, իսկ հոկտեմբերի 15-ին Կորդովայում` Սերբիային։
Չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը կայացած երկու տուրից հետո հետևյալ տեսքն ունի.
- Դանիա – 6 միավոր
- Իսպանիա – 4
- Սերբիա – 1
- Շվեյցարիա – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Իսպանիայի հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե