Ազգերի լիգա. Դանիան հերոսանում է` հաղթելով Ֆրանսիային🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Դանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։
Առաջին խաղակեսում «եռագույններն» ունեին տարածքային առավելություն, սակայն Գի Ստեֆենի սաները (խմբ.` Դիդիե Դեշամի օգնականը. 53-ամյա մասնագետն իր հայրիկի մահվան պատճառով բաց թողեց այս հանդիպումը) չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել հանդիպման հաշվը։
Այն, ինչ ֆրանսիացիներին չհաջողվեց անել առաջին կեսում, նրանք արեցին երկրորդի հենց մեկնարկում և արեն 51-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։
60-րդ րոպեին Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը Կասպեր Դոլբերգի փոխարեն դաշտ դուրս բերեց Անդրեաս Կորնելիուսին, ով էլ բեկեց այս հանդիպման ընթացքը։
Նախ 69-րդ րոպեին 29-ամյա հարձակվողը հավասարեցրեց հաշիվը, ապա 88-րդ րոպեին անակնկալ հաղթանակ պարգևեց հանդիպման հյուրերին։
Այսպիսով, Դանիայի հավաքականը հերոսացավ ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց աշխարհի ու Ազգերի լիգայի գործող չեմպիոնների նկատմամբ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խորվաթիա 0:3 Ավստրիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Անդրեաս Կորնելիուս, Գի Ստեֆեն, Դանիայի հավաքական, Դիդիե Դեշամ, Կասպեր Հյուլման, Կարիմ-Բենզեմա, Ֆրանսիայի հավաքական