Ազգերի լիգա. բոլոր դիվիզիոնների խմբերի վերջնական տեսքը
Ավարտվեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։
Այժմ ներկայացնում ենք բոլոր դիվիզիոնների խմբերի վերջնական տեսքը.
A դիվիզիոն
Խումբ 1
- Խորվաթիա – 13 միավոր
- Դանիա – 12 միավոր
- Ֆրանսիա – 5 միավոր
- Ավստրիա – 4 միավոր
Խումբ 2
- Իսպանիա – 11 միավոր
- Պորտուգալիա – 10 միավոր
- Շվեյցարիա – 9 միավոր
- Չեխիա – 4 միավոր
Խումբ 3
- Իտալիա – 11 միավոր
- Հունգարիա – 10 միավոր
- Գերմանիա – 7 միավոր
- Անգլիա – 3 միավոր
Խումբ 4
- Հոլանդիա – 16 միավոր
- Բելգիա – 10 միավոր
- Լեհաստան – 7 միավոր
- Ուելս – 1 միավոր
B դիվիզիոն
Խումբ 1
- Շոտլանդիա – 13 միավոր
- Ուկրաինա – 11 միավոր
- Իռլանդիա – 7 միավոր
- Հայաստան – 3 միավոր
Խումբ 2
- Իսրայել – 8 միավոր
- Իսլանդիա – 4 միավոր
- Ալբանիա – 2 միավոր
Խումբ 3
- Բոսնիա և Հերցեգովինա – 11 միավոր
- Ֆինլանդիա – 7 միավոր
- Չեռնոգորիա – 7 միավոր
- Ռումինիա – 7 միավոր
Խումբ 4
- Սերբիա – 13 միավոր
- Նորվեգիա – 10 միավոր
- Սլովենիա – 6 միավոր
- Շվեդիա – 4 միավոր
C դիվիզիոն
Խումբ 1
- Թուրքիա – 13 միավոր
- Լյուքսեմբուրգ – 11 միավոր
- Ֆարերյան Կղզիներ – 8 միավոր
- Լիտվա – 1 միավոր
Խումբ 2
- Հունաստան – 15 միավոր
- Կոսովո – 9 միավոր
- Հյուսիսային Իռլանդիա – 5 միավոր
- Կիպրոս – 5 միավոր
Խումբ 3
- Ղազախստան – 13 միավոր
- Ադրբեջան – 10 միավոր
- Սլովակիա – 7 միավոր
- Բելառուս – 3 միավոր
Խումբ 4
- Վրաստան – 16 միավոր
- Բուլղարիա – 9 միավոր
- Հյուսիսային Մակեդոնիա – 7 միավոր
- Ջիբրալթար – 1 միավոր
D դիվիզիոն
Խումբ 1
- Լատվիա – 13 միավոր
- Մոլդովա – 13 միավոր
- Անդորրա – 8 միավոր
- Լիխտենշտեյն – 0 միավոր
Խումբ 2
- Էստոնիա – 12 միավոր
- Անդորրա – 6 միավոր
- Սան Մարինո – 0 միավոր
Այսպիսով, Խորվաթիայի, Իսպանիայի, Իտալիայի և Հոլանդիայի հավաքականները նվաճեցին Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ու 2023 թ. հունիսին կպարզեն մրցաշարի հաղթողին։
Շոտլանդիայի, Իսրայելի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի (բոլորը` B դիվիզիոն), Թուրքիայի, Հունաստանի, Ղազախստանի, Վրաստանի (բոլորը` C դիվիզիոն), Լատվիայի ու Էստոնիայի (երկուսն էլ` D դիվիզիոն) հաղթել են իրենց դիվիզիոնների խմբերում և մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգան ավելի բարձր դիվիզիոնում։
Ավստրիայի, Չեխիայի, Անգլիայի, Ուելսի (բոլորն` A դիվիզիոն), Հայաստանի, Ռուսաստանի*, Ռումինիայի և Շվեդիայի (բոլորը` B դիվիզիոն) հավաքականները զբաղեցրել են իրենց դիվիզիոնների խմբերի վերջին հորիզոնականներն ու մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգան ավելի ցածր դիվիզիոնում։
* Ռուսաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի որակազրկման պատճառով առհասարակ չէր մասնակցում Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությանը և մեխանիկորեն զբաղեցրել է B դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին հորիզոնականը
Լիտվայի, Կիպրոսի, Բելառուսի և Ջիբրալթարի հավաքականները 2024 թ. մարտին փլեյ-օֆֆ ձևաչափով կպարզեն այն երկու անհաջողակներին, որոնք դուրս են մնալու C դիվիզիոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական