2020 թ․ ազգային լավագույն առաջնություններն՝ ըստ IFFHS-ի

2020 թ․ ազգային լավագույն առաջնություններն՝ ըստ IFFHS-ի

21/01/2021 - 20:41

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2020 թվականի ազգային առաջնությունների լավագույն 80-յակը։

Առաջին անգամ, սկսած 2006 թվականից, ցուցակը գլխավորում է իտալական Ա սերիան՝ առաջ անցնելով անգլիական Պրմեիեր լիգայից։

Հայաստանը (Vbet Պրեմիեր լիգա), նախորդ տարվա համեմատ, առաջադիմել է 9 հորիզոնականով և վաստակած 178 միավորով՝ հանգրվանել 71-րդ հորիզոնականում։

Մեր աշխարհագրական հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանը համապատասխանաբար 74-րդ (174 միավոր) և 75-րդն (173 միավոր) են։

Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի․

1․ Իտալիա (1026 միավոր)

2․ Անգլիա (1003)

3․ Բրազիլիա (964)

4․ Իսպանիա (954)

5․ Գերմանիա (864)

6․ Պորտուգալիա (721)

7․ Ֆրանսիա (661)

8․ Պարագվայ (610․5)

9․ Արգենտինա (603)

10․ Էկվադոր (579․5)

Հատկանշական է, որ աղբյուրը չի հայտնում, թե ինչ սկզբունքից ելնելով է սահմանել երկրների հերթականությունը։

Ամբողջ ցանկին ծանոթանալ կարող եք այստեղ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023