Ազարի յուրաքանչյուր գոլ Ռեալի համար արժեցել  է  18․8 մլն եվրո

Ազարի յուրաքանչյուր գոլ Ռեալի համար արժեցել է 18․8 մլն եվրո

23/05/2021 - 15:05

Իսպանական Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և, վաստակած 84 միավորով, առաջնությունը եզրափակեց 2-րդ հորիզոնականում։

Ինչպես մրցաշրջանի բազմաթիվ խաղերում, այնպես էլ այս մեկը վնասվածքի պատճառով բաց թողեց մադրիդյան ակումբի վինգեր Էդեն Ազարը։

AS-ի լրագրողները հաշվել են, որ Ազարի՝ «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր նրա յուրաքանչյուր գոլ «արքայական» ակումբի համար արժեցել է 18․8 մլն եվրո, իսկ յուրաքանչյուր դաշտ դուրս գալը՝ 39400 հազար եվրո։

Հատկանշական է, որ բելգիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը, հարկերը չհաշված, կազմում է 30 մլն եվրո, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով կրճատվել է 10 %-ով։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալի» շարքերը համալրել 2019 թ․ հուլիսին։ Այդ ժամանակ մադրիդյան ակումբը խաղացողի դիմաց «Չելսիին» վճարեց 115 մլն եվրո։ 30-ամյա ֆուտբոլիստը, սակայն, մինչ այս պահը «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023