Ազարը պատրաստ է խաղալ Էլչեի դեմ

Ազարը պատրաստ է խաղալ Էլչեի դեմ

29/12/2020 - 22:07

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի առողջական վիճակի մասին։

«Էդենը պատրաստ կլինի վաղվա խաղին, և մենք ցանկանում ենք տեսնել նրան խաղադաշտում, բայց ոչ երկար ժամանակով։

Նախորդ տուրում մենք որոշեցինք ռիսկի չդիմել, բայց հաջորդ խաղին Էդենը կխաղա, քանզի նա արդեն մարզվում է ընդհանուր կազմի հետ։ Մենք ցանկանում ենք օգտագործել նրա հնարավորությունները «Ռեալի» օգտին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Բելգիացին արդեն հայտավորված է «Էլչեի» դեմ խաղին, որը կկայան դեկտեմբերի 30-ին Երևանի ժամանակով 00։30-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023