Ազարը ճանաչվել է Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստ
«Չելսիի» նախքին կիսապաշտպան Էդեն Ազարը, ով այս ամռանը տեղափոխվեց «Ռեալ», ճանաչվել է Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Անցած մրցաշրջանում բելգիացին օգնեց «արիստոկրատներին» դառնալ մրցաշարի հաղթող՝ «Արսենալի» դեմ եզրափակչում աչքի ըկնելով դուբլով (4:1):
ԵԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Ազարը առաջ է անցել իր նախքին թիմակից Օլիվիե Ժիրուից և «Այնտրախտի» նախքին հարձակվող Լուկա Յովիչից, ով նույնպես այս ամռանը տեղափոխվեց «Ռեալ»: