Ազազ. «Բարսեղյանը կորցրել էր ինքնատիրապետումը»
Իռլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆին Ազազը խոսել է Հայաստանի թիմի ավագ Տիգրան Բարսեղյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին.
«Խաղը լարված էր, էմոցիոնալ, ու նման պահեր կարող են լինել։ Բարսեղյանը կորցրել էր ինքնատիրապետումը, ինչի հետևանքով մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով։ Նա գլխով հարվածեց ինձ. ես զգացի հպումը։ Ասելու շատ բան չկա, քանի որ ամեն ինչ պահի ազդեցության տակ եղավ։ Կարմիր քարտը փոխեց խաղի ընթացքը։ Այդպիսի իրավիճակներ լինում են ֆուտբոլում»,- նշել է «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է BBC-ն։
Բարսեղյանը գլխով Ազազի դեմքին հարվածելու համար 52-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի խաղում։
Իռլանդացիները քանական առավելություն ստանալուց հետո` 70-րդ րոպեին, Էվան Ֆերգյուսոնի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am