Ադամյանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Ադամյանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

23/07/2025 - 17:19

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը մոտ է «Քյոլնից» Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» տեղափոխվելուն, գրում է NOZ-ը։

«Օսնաբրյուկն» այժմ բանակցում է 32-ամյա ֆուտբոլիստի հետ և, ամենայն հավանականությամբ, շուտով համաձայնության կհասնի նրա հետ։

Ադամյանը 2022 թ. հուլիսին է «Քյոլն» տեղափոխվել, 60 խաղում 4 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրել է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգում»` 22 խաղում դառնալով 2 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023