Ագուերո․ «Դժվար է լինելու»
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն խոսել է Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման մասին․
«Կարծում եմ, որ նախորդ տարիները մեզ համար հիանալի փորձ են եղել։ Բոլորը պետք է հիշեն, որ «Սիթին» նախքան 2011 թվականը չէր մասնակցում Չեմպիոնների լիգային, սակայն այժմ մենք համարվում ենք մրցաշարի ֆավորիտներից։ Յուրաքանչյուր տարի մենք փորձ ենք ձեռք բերում։
Իհարկե, ես շատ երջանիկ կլինեմ, եթե նվաճենք գավաթն այս մրցաշրջանում և հուսով եմ, որ այն կհաջողվի մեզ, սակայն գիտակցում եմ, որ դժվար է լինելու»,- արգենտինացի հարձակվողի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 26-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55։
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ագուերո